Գառնիում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2110»-ում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց          Երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք       ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից    

22 օգոս 2022 13:10

Տեսանյութ.Արցախի իշխանությունները ջանասիրաբար ևս մեկ գյուղ դատարկեցին.Ալիևը ոսկե մեդալով կպարգևատրի Հայկ Խանումյանին

Արցախի իշխանությունները ջանասիրաբար ևս մեկ գյուղ դատարկեցին, հայրենի և մեկ պատառ նվիրեցին իրենց բարեկամ-թշնամուն: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում նշում է Աղավնո գյուղի բնակիչ Հայկարամ Մնացականյանը:

«Իլհամ Ալիևը շնորհակալություն կհայտնի, հուսամ՝ նաև Հեյդար Ալիևի ոսկե մեդալով կպարգևատրի Հայկ Խանումյանին ու այս գործը գլուխ բերող բոլորին»,- ասում է նա:


Ըստ նրա՝ թեպետ Աղավնոն զրկվել է հոսանքից ու կապի բոլոր միջոցներից, իրենք դեռ այնտեղ են:

«Մենք ունենք բոլորիդ կարիքը՝ ապրելու Աղավնոյում, հույսը չենք կորցրել, թեպետ իրենք իրենց նպատակին հասնում են քայլ առ քայլ՝ հաճոյանալով Ալիևին»,- նշում է Աղավնոյի բնակիչը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր