Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

23 օգոս 2022 15:50

Երեք նոր անցակետերի ստեղծումն իրականացվում է Բաքվի միջանցքային տրամաբանության շրջանակներում

Իշխանությունները պետք է հանրությանը բացատրեն, թե ինչ եւ որտեղ է տեղադրվելու, եւ որ երկրների համապատասխան ծառայություններն են այնտեղ ներկա գտնվելու։


Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանից Նախիջեւան տարանցումն ապահովելու համար երեք նոր անցակետերի տեղակայման աշխարհագրությունը եւս ընտրվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից առաջ տարվող միջանցքային տրամաբանությունը։ 


«Այն հատվածների դիտարկումը, որտեղ  տեղակայվելու են անցակետերը, ցույց է տալիս, որ ճանապարհների եւ ենթակառուցվածքների տեսանկյունից այդ ամենն իրականացվում է Ադրբեջանի կողմից առաջ մղվող միջանցքի տրամաբանության շրջանակներում»,- ասաց նախկին նախարարը։
Նա նաեւ անընդունելի համարեց այն, որ երկրի իշխանությունները վերոնշյալ գործընթացն իրականացնում են՝ շրջանցելով գործող ընթացակարգերը։


«Ի վերջո, Հայաստանն օրենսդիր մարմին ունի՝ Ազգային ժողովը, եւ երկրի գործադիր իշխանությունը հաշվետու է խորհրդարանին։ Առանց օրենսդիր մարմնի համաձայնության եւ առանց համապատասխան մասնագիտացված հանձնաժողովներում հարցն ուսումնասիրելու նման քայլեր ձեռնարկելն անընդունելի է»,- եզրափակեց Օհանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր