«Նայե՛ք մեր հագուկապին, շատերը տրանսպորտի փող չեն ունեցել գալու, թե չէ էստեղ էին լինելու». ԳԽ նախկին պատգամավոր
«Կար սրտացավություն, յուրաքանչյուր տառի, բառի, հայրենիքի հանդեպ սրտի դող»,- ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստի ժամանակ ասել է ԳԽ պատգամավոր Ռաֆիկ Ղազինյանը: «Իրար ծեծել էլ ենք, քացով էլ ենք խփել, արյունոտվել, բայց վերջում իրար հետ համբուրվել ենք»,- նշել է նա՝ խոսքն ուղղելով 1990-ից հետո ծնված երիտասարդներին. «Անհոգ, միայն սրճարաններում են, վայելքների վայրերում: Նայե՛ք մեր հագուկապին, էս ենք մենք: Գիտեմ, որ մեր նախկին պատգամավորներից շատերը տրանսպորտի փող չեն ունեցել, թե չէ էստեղ էին լինելու»: