ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ կքննարկվեն բանակցությունների ամենաբարդ հարցերը          Թրամփը պահանջում է Վենեսուելան դուրս մղի Չինաստանին ու Ռուսաստանին, նավթի հարցում համագործակցի միայն ԱՄՆ-ի հետ․ ABC News       Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար    

25 օգոս 2022 15:24

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է ՌԴ դեսպանության նոտային՝ՌԴ-ի հասցեին շրջանառվող հակառուսական կեղծ մեղադրանքների առնչոււթյամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանության նոտային։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ չբացահայտելով, սակայն նոտայի բովանդակությունը։


«Նոտայի բովանդակությունը ներքին դիվանագիտական գրագրության մաս է կազմում, հետեւաբար ճիշտ չենք համարում դրա հրապարակումը»,–ասաց Վահան Հունանյանը։


Հիշեցնենք, որ օգոստոսի 17–ին, ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատունը նոտա էր հղել Հայաստանի ԱԳՆ՝ տեղական տեղեկատվական տիրույթում Ռուսաստանի հասցեին շրջանառվող հակառուսական կեղծ մեղադրանքների պատճառով։


Դեսպանատան հայտարարության մեջ նշվում էր, որ վրդովված են տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառող ցինիկ շահարկումներից, որոնք անարգող եւ կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր