Տեսանյութ.Երեք հոգով առևանգել էին կնոջն ու ամուսնուց 200 000 դրամ գումար պահանջել
![](https://ankakh.com/storage/images/2020/2/medium/b5df6e4441c407761453c60ecabbf306.jpg)
«Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկեցին անհետաձգելի միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ կնոջը ժամեր առաջ առեւանգել են Երեւանի երեք բնակիչ՝ երկու տղամարդ եւ մի կին։
Պարզվեց նաեւ, որ առեւանգած կնոջը նրանք պահում են Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ մեքենայի մեջ, եւ միաժամանակ ամուսնու հետ զրուցում են՝ նշելով ազատ արձակելու պայմանը։ Առեւանգումից ժամեր անց ոստիկանները նրանց հայտնաբերեցին Երեւանի Ահարոնյան փողոցում եւ ձերբակալեցին։
Ըստ նախնական տվյալների՝ առեւանգվածի ամուսնու եւ առեւանգողների միջեւ պարտք ու պահանջի խնդիր է եղել:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվում է նախաքննություն»: