Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

27 օգոս 2022 13:55

Թե որքան վտանգավոր են հակառուսական տրամադրությունները խրախուսելը.ՀՀ է ուղարկվել «հինգերորդ շարասյուն»` ուժեղացնելու տեղական հակառուսական կառույցները

Regnum.ru-ն գրում է, որ Խոդորկովսկու գրասենյակը (Ռուսաստանի Դաշնությունում որպես օտարերկրյա գործակալ ճանաչված անձ) Հայաստան է ուղարկել «հինգերորդ շարասյուն»` ուժեղացնելու տեղական հակառուսական կառույցները։ Այս մասին LiveJournal-ի հարթակում հայտարարել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։


«Նա Ռուսաստանից Հայաստան է բերել արևմտյան «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչներին՝ կազմված ազգային դավաճաններից, ազդեցության գործակալներից, ամենատարբեր մարմնով և մտքով այլասերվածներից, ովքեր ձախողելով Ռուսաստանում արյունալի հեղաշրջում կազմակերպելու և երկիրը մասնատելու ԱՄՆ-ի խնդիրը, տեղափոխվել են Հայաստան` հակառուսական քարոզչություն վարելու և հայ ժողովրդին Թուրքիայի սեղանին որպես մատաղ դնելու համար»,- գրել է Այվազյանը։


Նա նշել է, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Հայաստանն այլևս չի ազդում տարածաշրջանի իրավիճակի վրա և կարող է հույս դնել միայն Ռուսաստանի աջակցության վրա։


Միևնույն ժամանակ, հանրապետության շատ բնակիչներ չեն հասկանում, թե որքան վտանգավոր են հակառուսական տրամադրությունները խրախուսելը։


Այվազյանը նաև հայտարարել է, որ կան նաև հայեր, ովքեր լինելով արևմտյան ազդեցության գործակալներ, գիտակցաբար հակառուսական քարոզչություն են իրականացնում։


Փորձագետը նաև հայտնել է, որ դեռ 2022 թվականի հուլիսի 5-ին էր Հայաստան ժամանել ԱՄՆ-ի ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսը, որպեսզի անձամբ համակարգի «հինգերորդ շարասյան» աշխատանքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր