Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

27 օգոս 2022 14:18

Չեմ հասկանում, երբ, ադաթով տղամարդիկ Սևանի ջրերում չլմփում են ներքնազգեստով, իսկ նամուսով կնանիք՝ շորերով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գրառումը. «Սևանա լիճն ու մշակութային առանձնահատկությունները


Մի քանի օր առաջ Սևան էինք գնացել։ Ընդհանրապես, ես Սևանի հարավ, հարավ-արևելյան ափն եմ սիրում՝ Մարտունիից մինչև Շորժա։ Ափն ավազ է, ջուրը՝ համեմատաբար մաքուր ու տաք։ Բայց Քարվաճառը տալուց հետո այլևս դեպի Վարդենիս էլ չեմ կարողանում գնալ, ուժերս չեն հերիքում։ Այս անգամ թերակղզի գնացինք, մի քանի ժամ ունեի ընդամենը։ Բայց հիմա Սևանի ափերի տարբերությունների մասին չեմ ուզում խոսել․․․


Ես հասկանում եմ, որ Եվրոպայի շատ ափերում կանայք կիսամերկ են լողում։ Իրենց մշակույթը դա թույլ է տալիս: Ուղղակի էլ ընտանիքով չենք կարող գնալ՝ տղա երեխա են, աչքները տեսնում է, հետո արի բան բացատրի: Բայց դա իմ խնդիրն է, ոչ թե եվրոպացիների։


Ես հասկանում եմ, որ իսլամական արևելքում կանանց լողազգեստը, նինձայի մարտական զգեստ է հիշեցնում։ Դա էլ իրենց մշակույթն է։ Մարդիկ չեն շեղվում իրենց մշակույթից և ով որ դրան հավան չէ, կարող է մնալ տանը և ցնցուղ ընդունել։


Բայց ես չեմ հասկանում, երբ ադաթով տղամարդիկ Սևանի ջրերում չլմփում են ներքնազգեստով, իսկ նամուսով կնանիք՝ շորերով (ու անպայման ճղճղալով)։ Այդ երբվանի՞ց ներքնազգեստը (трусы) մեզ մոտ փոխարինեց լողազգեստին (плавки)։ Մի՞թե մեր մշակույթը դա թույլ է տալիս։ Ընդունում եմ, որ միջինում մենք որևէ լիճ կամ գետ, որտեղ կարելի է լողալ, այցելում ենք շատ-շատ հազվադեպ և լողազգեստն առաջին անհրաժեշտության պարագա չէ, բայց արդյոք դա արդարացնո՞ւմ է ներքնազգեստով հասարակության մեջ հայտնվելը, արդյոք դա՞ է մեր մշակույթը․․․»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր