Օգոստոսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կամչատկայում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել       16.8 մլրդ դրամից Արսեն Թորոսյանը ՍԳԼ-ին տվել է 6.8 մլրդ` մնացածը բաշխելով 26 հիվանդանոցներին. Կոռուպցիայի մաս 1․ «Ժողովուրդ»    

29 օգոս 2022 14:15

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը արձագանքել է Հիքմեթ Հաջիևի դժգոհություններին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դժգոհություններին, թե Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն անտեսել է Շուշի քաղաք այցելելու հրավերը։

«Միացյալ Նահանգները կարծում է, որ շարունակական երկխոսության, փոխգործակցության միջոցով մենք կարող ենք անել հնարավոր ամեն ինչ՝ նպաստելու կայուն և համապարփակ խաղաղությանը: Ինչպես նախկինում ասել ենք, չկա Ադրբեջանի անկախության և ինքնիշխանության ավելի մեծ ջատագով, քան ԱՄՆ-ն է»,- ի պատասխան «Ամերիկայի Ձայն»-ի հարցման, ասել է դեսպանատան խոսնակը:

Դեսպանատան ներկայացուցիչը նաև նշել է, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ուղևորություններ են կատարել և շարունակում են կատարել Ադրբեջանի բոլոր շրջաններ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր