Իշխանական և ընդդիմադիր ուժերի միլիոնավոր դրամների շարժը, ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ»          Մայիսի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կարում են կոռուպցիայի ինչ-որ շերտ, որպեսզի հետո դա օգտագործեն կուսակցության դեմ    

02 սեպ 2022 12:10

Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է

Գեղարքունիքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 01։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Պավլիկ Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված մետաղե արգելապատնեշներին եւ մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան ձորակում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։  Պարզվել է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր