Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին          Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները 2027-ի հունվարի 1-ից կմիանան առողջապահության ապահովագրությանը       Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր    

02 սեպ 2022 14:34

Աշխարհն այսօր ապրում է երրորդ համաշխարհային պատերազմը. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ աշխարհն այսօր ապրում է երրորդ համաշխարհային պատերազմը։ Այս կարծիքը նա հայտնել է Լեհաստանից հավատացյալներին ողջունելու ժամանակ և հիշելով Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման տարելիցը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Վաղը դուք հիշելու եք լեհ ժողովրդի վրա այնքան ցավալիորեն ազդած Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման տարելիցը: Այսօր մենք ապրում ենք երրորդը (համաշխարհային պատերազմը): Թող անցյալի փորձառությունների հիշողությունը խրախուսի ձեզ խաղաղություն զարգացնելու ձեր մեջ, ձեր ընտանիքներում, հասարակական և միջազգային կյանքում»,- ասել է պոնտիֆիկոսը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր