Պուգաչովան արժանի չէր սուր քննադատությանը, իսկ ահա Գալկինը չափն անցել է ակնհայտ կերպով

Նա ասել է, որ կարծում է, որ Պուգաչովան արժանի չէր այն սուր քննադատությանն ու պարսավանքին, որին արժանացել է վերջին շրջանում, սակայն եւ հավելել է, որ նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը պետք է պատասխան տա իր արտահայտությունների համար, հատկապես այն արտահայտությունների, որոնք վերաբերել են Ռուսաստանին։ Life-ի փոխանցմամբ, Պեսկովն ասել է, որ ինքը չի լսել, որ Պուգաչովան որեւէ մեկնաբանություն աներ, մինչդեռ Գալկինը չափն անցել է ակնհայտ կերպով։ Ի դեպ, Պուգաչովային խիստ քննադատել է նաեւ Վլադիմիր Սոլովյովը, ինչից հետո Պուգաչովան, խոսելով այն մասին, թե ինչ կուզենար անել, ասել է, որ կուզենար մեկի մռութը ջարդել։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն, Պուգաչովան նկատի է ունեցել Սոլովյովին։