«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

19 հուն 2021 11:33

Բեմն ինձ տվեց քեզ,շնորհակալ եմ երկնքին, որ մտար իմ կյանք.Պուգաչովայի խոստովանությունը Գալկինի 45-ամյակի առթիվ

Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան հուզիչ շնորհավորանք է հղել ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին ծննդյան օրվա առթիվ: Հունիսի 18-ին հեռուստահաղորդավարը դարձել է 45 տարեկան: Միջոցառմանը հավաքվել են շոու բիզնեսի տասնյակ ներկայացուցիչներ, իսկ միջոցառման տեսանյութն իր ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակել է պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը, գրում է lenta.ru-ն:


«Ամեն օր ես շնորհակալություն եմ հայտնում երկնքին, իսկ դուք գիտեք իմ կապը նրա հետ, որ դու մտել ես իմ կյանք: Ես անընդհատ բեմում էի և մտածում էի, որ նա ինձ կկապի ինչ-որ մեկի հետ, և բեմն ինձ տվեց քեզ»,- նման արտահայտությամբ է դիմել Պրիմադոննան իր ամուսնուն:


Պուգաչովան հավելել է, որ Գալկինի բախտը բերել է, քանի որ նա միշտ երիտասարդ ամուսին կլինի նրա համար, իսկ տարիքային տարբերությունը երգչուհուն ուրախացնում է: Նա հիշել է, թե ինչպես է ինքը մի ժամանակ երգել «Ես չեմ բաժանվի կոմսոմոլից, կլինեմ միշտ երիտասարդ»:


Ժողովրդական արտիստը երջանկություն է մաղթել ամուսնուն, և այս խոսքերից հետո Գալկինը գրկել է նրան և հրավիրել է հյուրերին խմել նախ իր, իսկ հետո`իր սիրելի կնոջ կենացը:


Ծննդյան 45-ամյակի կապակցությամբ հոբելյարին շնորհավորել են նաև Մաքսիմ Գալկինի և Ալլա Պուգաչովայի երեխաները՝ Ելիզավետան և Գարրին: Հոր ծննդյան օրը նրանք ռեփ են կարդացել: Նրանք երգել են, որ Գալկինը «արժանի, խելացի և օրինակելի մարդ է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր