Հայկո, չերևակայե՛ս, թե 2021-ին դու ես դուրս եկել, քեզ դուրս են մղել հետնամուտքից. Դավիթ Խաժակյանը՝ Հայկ Մարությանին
![](https://www.tert.am/news_images/1279/3836286_1/befunky_collage_5.thumb.jpg)
«Հայկո՛, քո ազգանունը շփոթում են Մարուքյանի ազգանվան հետ, քանի որ դու փորձում էիր «դերասան Հայկոյից» դառնալ «քաղաքապետ Մարության»: Երբ Մարուքյանը ընդդիմադիր պատգամավոր էր, դու իշխանության հետնամուտքում փայտե «բաբչկայով» ու լայն ժպիտով սպասում էիր պաշտոն ստանալու քո մուտքին: 2012-ից Մարուքյանը քաղաքական գործիչ եղել և մնացել է, իսկ դու 2018-ից փոխեցիր աշխատավայրդ, բայց ոչ կարգավիճակդ:
Երբ քեզ նույնացրել էիր իշխանության հետ և վայելում էիր հեղափոխական վարկանիշը, մենք բաց տեքստով ասում էինք, թե քանի կոպեկի արժեք ունես որպես քաղաքապետ: Երբ դու պատերազմի պարտության բերումով սեփական թիմիցդ ու քո կարծիքով խորտակվող նավից դուրս էիր սողոսկում, մենք կրկին նույն բանն էինք ասում:
Այնպես որ մեր դիրքորոշումն ու կարծիքը քո մասին չի՛ փոխվել: Դու պատեհապաշտորեն հետամուտ եղար 2018-ին, բայց չերևակայե՛ս, թե 2021-ին դու ես դուրս եկել: Քեզ ուշացած, բայց դուրս են մղել հետնամուտքից»,- գրել է Խաժակյանը:
Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքապետը»մոնոներկայացմամբ ներկայանալու մասին, որի անոնսում հետևյալն է․ իրեն Մարուքյան դիմող լրագրողին ասում է, որ ինքը Մարուքյանը չէ․«Եթե հարցն ուղղված է պարոն Մարուքյանին, իրեն տվեք, կարծում եմ հետևի մուտքի մոտ է»։