Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում, կան վիրшվորներ          Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին       Պատասխանատվության։ Ժամանակը կգա ու պետական դավաճանության մասին լինելու է բաց ու թափանցիկ դատ    

13 սեպ 2022 16:55

Ռուսաստանը պետք է ստուգի հայ զինվորականների շրջանում մեծածավալ կորուստների մասին տեղեկատվությունը և Գյումրիի ռուսական բազան բերի մարտական պատրաստության

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ագրեսիան, գրում է NEWS.ru-ն:

Ըստ քաղաքական գործչի՝ խոսքն այս դեպքում առաջին հերթին Ռուսաստանի արձագանքի մասին է. Մոսկվան պետք է ամեն կերպ կանխի հակամարտությունը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է ստուգի հայ զինվորականների շրջանում մեծածավալ կորուստների մասին տեղեկատվությունը և Գյումրիի ռուսական բազան բերի մարտական պատրաստության, ինչը միանգամայն բնական արձագանք է իրավիճակի սրմանը։ Այդուհանդերձ, նա հույս է հայտնել, որ սրումը հնարավոր կլինի կասեցնել դիվանագիտական ճանապարհով։

Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ռազմական գործողությունները չբորբոքվեն. Ռուսաստանի Դաշնությանը շահեկան է Կովկասի այս հատվածում խաղաղությունը։ Առջևում Պուտինի և Էրդողանի հանդիպումն է, կարծում եմ՝ նրանք կքննարկեն այդ հարցերը»,- եզրափակել է Զատուլինը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր