Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

15 սեպ 2022 12:11

Տեսանյութ.Հայհոյանքներ ու քաոս ԱԺ-ում․ «Հերդ ․․․, դավաճանը հե՛րդ ա, տղե՛դ ա»․ երկրում պատերազմ է

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց:


Նա իր ելույթում նշեց, որ իշխանության քաղաքականության ամբողջական փլուզումն է, որ բերել է այս ավերին. «Մարդիկ անօգնական ելքեր են փնտրում: Գիտակցեք, որ պետականության կործանման վտանգի առաջ ենք: Երեկ Ստեփանակերտում հազարավոր մարդիկ նույն ժամին հավաքված էին, էլի ինքնաբուխ: Այդ մարդիկ իրենք դավաճանված, թուրքի դեմ մենակ էին զգում, որովհետեւ լսել էին, որ ԱԺ այս ամբիոնից իրենց մասին խոսող չկա: Հասկացեք, կանգ առեք: Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ինքը մի թուղթ ստորագրի մարդիկ իրեն կարող են ասել դավաճան: Մի պահ մտածեք, որ այդ պիտակն ամեն մեկիդ կպնելու է»,-ասաց նա, որից հետո դահլիճից սկսեցին բղավել ու արձագանքելն նրան:




Հատկապես ակտիվ էին ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Քրիստինե Պողոսյանը, հնչեցին վիրավորանքներ:


Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը կոչ արեց ներկաներին պահօպանել սառնասրտություն:


Գեղամ Մանուկյանը շարունակեց. ««Ժողովուրդը պոռթկման եզրին է: Հասկացեք, որ այս վիճակից ելքը միակն է՝ նոր իշխանություն, նոր կառավարություն, նոր վարչապետ, որը կարող այս վիճակից դուրս բերել: Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է»:


Նրա ելույթից հետո դահլիճում իրավիճակը լարվեց: Քրիստիե Պողոսյանը հաշիվ էր պահանջում Գեղամ Մանուկյանից, սակայն չէր լսվում, թե ինչ է ասում:


Հակոբ Արշակյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, եւ փորձում էր դահլիճից դուրս ուղեկցել Գեղամ Մանուկյանին եւ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր