Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

15 սեպ 2022 13:01

Հանրահավաքը ռուլիտ անողների պահանջները կտրուկ փոխվեցին . եթե գիտես, որ ՔՊ-ականները փախած են, էլ ի՞նչ իմպիչմենտ, ի՞նչ է, նպակատադրված վիժեցնու՞մ եք լրիվ այլ հունով գնացող պրոցեսը

Երեկ, որպես սկզբից մինչև վերջ ժողովրդի բողոքի ցույցը լուսաբանած լրատվամիջոցի ղեկավար և այդ ամենին ականատես, մի քանի արձանագրում անեմ․

Ի՞նչ եղավ։ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանի ելույթից, բնականաբար, ժողովուրդը նյարդային լարման պիկի մեջ էր ու հայտնի մարդկանց կոչերից հետո հավաքվեց Ազգային ժողովի դիմաց։ 

Ազգային ժողովի դիմաց սկզբում բարձրախոս անգամ չկար։ Պարզ էր, որ մարդիկ եկել էին ինչ-որ բան անելու, ոչ թե խոսելու։ Պահանջում էին անհապաղ Փաշինյանի հեռացում իշխանությունից ու ասում էին, որ դա պետք է անել անմիջապես, անգամ առավոտվան չթողնել։ 

Շատ արագ հայտնվեց իրեն կազմակերպիչ հռչակած Էդգար Ղազարյանը, հայտնվեց Կարին Տոնոյանը և սկսեցին ղեկը իրենց ձեռքը վերցնել։ Ներքևից հազար ու մի պահանջներ էին լսվում, անգամ չէին լսում ելույթ ունեցողներին։ Մի պահի Ղազարյանին հաջողվեց շեղել թեման, թե՝ բա ո՞ւր են ընդդիմադիր պատգամավորները։ 

Ընդդիմադիր պատգամավորները, պարզվեց, նույնպես ԱԺ դիմաց էին, բայց ոչ թե եկել էին ելույթ ունենալու, այլ որպես սովորական մասնակից, միգուցե ոստիկանության հետ բախումները կանխելու։ 

Հանրահավաքը ռուլիտ անողների պահանջները կտրուկ փոխվեցին, նրանք, որ ասում էին հիմա պետք է Նիկոլի հարցերը լուծել, հանկարծ հայտարարեցին, թե բա՝ սկսում ենք իմպիչմենտի գործընթաց։

Ժողովուրդն էլ մենակ դիմացի շարքերն էին լսում կոչերը, սկսեցին վանկարկել, թե բա այո։ Ու այդտեղ ամեն ինչ փչացավ։ 

Եթե դու հավաքվել ես հենց էդ պահին հարցերը լուծելու համար, այսինքն՝ առնվազն ըմբոստ հեղափոխության, ապա ի՞նչ իմպիչմենտի գործընթաց, դա քո հեղափոխության վերջնարդյունքի իրավական ձևակերպումն է։ Ու ամեն ինչ արդեն գնաց սխալ ուղով․ Էդգար Ղազարյանը սկսեց հայտարարել, որ ընդդիմադիր պատգամավորները պետք է ստորագրեն իրենց համաձայնության թուղթը։ Այսինքն թեման սկսեցին շեղել կեղծ, անմիտ պրոցեսով․ ի՞նչ ստորագրություն, պարզ չէ՞, որ ընդդիմության պատգամավորները այնտեղ կանգնած են, ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ պատրաստ են ցանկացած ստորագրություն դնել, միայն թե այս աղետը վերջանա։ 

Բեմ դուրս եկավ Արամ Վարդևանյանը` հավաստիացնելու, որ ժողովուրդ ջան, էդ ստորագրությունները կան, ինչի՞ մասին է խոսքը, կողքից Կարին Տոնոյանը, թե բա` ո՞ւր ա։ Բեմ բարձրացրեցին նաև Իշխան Սաղաթելյանին, որը հայտարարեց, որ ժողովուրդ ջան, մենք ներքևում կանգնած ենք, ու այս հանրահավաքը որևէ կերպ չենք կուսակցականացնում, ստեղ ենք, ինչ պետք ա կանենք, բայց խնդիրը նա է, որ պետք են ՔՊ-ական 18 պատգամավորի ներկայություն՝ պրոցեսը առաջ տանելու համար։ Ժողովուրդը կարծես բավարարվել էր ընդդիմադիրների հավաստիացումներից, որոշվեց, որ քպականներին 1 ժամ են տալիս ներկայանալու համար, հակառակ դեպքում գնում են իրենց հետևից, տներով։ 

Որոշվեց, որ պատգամավորները մտնում են ԱԺ և ստորագրեն իմպիչմենտ սկսելու թուղթը, իսկ Կարինը, Էդգարը թե, բա՝ դուք էդ արեք, մենք կբերենք պահանջվող 18 ՔՊ-ականի՝ տնից քաշելով կբերենք․ մեկ ժամն անցել էր արդեն։ Ընդդիմադիր պատգամավորները գնացին ԱԺ ու ստորագրեցին թուղթը։ Կարին Տոնոյանը գնաց Ալեն Սիմոնյանի հետևից։ Էդգար Ղազարյանը ոչ մի տեղ չգնաց, շարունակեց, ընդդիմությանը թիրախավորել, թե՝ բա չեն զանգել իրենց ՔՊ-ական գործընկերներին։ Նախ ի՞նչ գործընկերներ, դուք ասիք գնացեք դուք ստորագրեք, մենք կբերենք։ Էդքան մարդու հավաքել ես, ասում ես՝ հիմա հարցերը լուծում ենք, ու սկսում ես այլ օրակարգեր առաջ բերել, լրիվ այլ նպատակներով։ 

Սկսեց պարզ դառնալ, որ առաջ տարվող գործընթացը ուներ ի սկզբանե այլ, կեղծ նպատակ։ 

Դատեք ինքներդ, սկզբից ասում են՝ թող ասեն որ համաձայն են, ասում են՝ իհարկե, հաշվեք կան այդ ստորագրությունները, մենք էլ ստեղ ենք, հետո ասում են, թե բա՝ ստորագրեք, աչքներս տենա՝ ստորագրում են, հետո ասում են՝ այ ընդդիմադիր պատգամավորներ, ինչի՞ չեք բերել ՔՊ-ականների ստորագրություններ․ հետո, թե բա՝ ասեք ձեր վարչապետի թեկնածուի անունը։ Ու այդպես անմիտ օրակարգեր, մեկը մյուսից։ 

Ժողովուրդը էնտեղ հավաքվել էր Նիկոլին ռադ անելու, բայց, չգիտես ինչու, սկսեցին ընդդիմութունից պահանջել ստորագրություն, վարչապետի թեկնածուի անուն՝ մոռանալով, որ պետք է նախ Նիկոլին ճանապարհ դնեն։

Եթե դու հավաքվել ես, որ նույն պահին լուծես Նիկոլի հարցերը ու գիտես, որ իմպիչմենտը չի լուծվում մեկ ժամում, գիտես, որ Նիկոլը, Ալենը բունկերներից են ուղիղ մտնում, փախել են, գիտես, որ մնացած ՔՊ-ականները ամենայն հավանականությամբ փախած են, էլ ի՞նչ իմպիչմենտ, ի՞նչ է, նպակատադրված վիժեցնու՞մ եք լրիվ այլ հունով գնացող պրոցեսը։

Երեկ, իմ տպավորությամբ, Էդգար Ղազարյանը, Կարին Տոնոյանը, ցուցումով կամ քաղաքականապես անգրագետ լինելու պատճառով, մարդկանց ցասումը տապալեցին։ Ընդդիմադիր պատգամավորները գերի էին ընկել այս մի քանի հոգու կապրիզների ձեռքին։ Տպավորություն էր, որ ոչ թե Նիկոլի հրաժարականի համար էին եկել, այլ ընդդիմությանը շանտաժ անելու, պախարակելու։ Ինձ համար անհասկանալի կերպով, նրանք էլ հնազանդվեցին, երևի՝ որ չստացվի ժողովրդի պահանջը չեն կատարում։ Իզուր, պետք էր բեմից բացատրել՝ ով ով է, ինչ է անում։

Երբ ընդդիմությունը ԱԺ-ից դուրս եկավ, Էդգար Ղազարյանենց հաջողվել էր տասնյակ հազարավոր մարդկանց, իրենց ցնդաբանություններով ուղարկել տներով՝ թողնելով ընդամենը 200-300 հոգի։

Սա է ամենը, ինչ պետք է իմանալ։ 

Պետք է խոսել սխալներից, մեղավորներից։ Նրանք ունեն անուն-ազգանուններ։ Պետք է պատասխան պահանջել Կարին Տոնոյանից և Էդգար Ղազարյանից, որին իհարկե, վերջում արդեն հայհոյում էին, բայց արդեն բանը բանից անցել էր։

Ի դեպ, Էդգար Ղազարյան, Կարին Տոնոյան, ՔՊ-ականները հենց էս պահին ԱԺ շենքում են ու քաշքշում են ընդդիմադիր պատգամավորներին։ Տները գնալու կարիք չկա, գնացեք ԱԺ և ստացեք այդ 18 ստորագրությունը, 35-ը արդեն ունեք։ Գնացեք ու ապացուցեք, որ երեկ դիտմամբ չեք վիժեցրել գործընթացը։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր