Օգոստոսի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Դաշտավանում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն, կան վիրավորներ       Տեսանյութ.Ջրվեժի արտադրամասերից մեկի բակում այրվել է սպունգ, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից, հրդեհը մեկուսացվել է    

16 սեպ 2022 14:50

ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին 1 գերու և տեսանյութերում երևացող մնացած չնույնականացված գերիների մասով և մինչեւ սեպտեմբերի 22-ը ժամանակ է տվել

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հաղորդագրությունը. «ՄԻԵԴ 39-րդ կանոնի մասով Դատարանը սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել.


1. Խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մեջ է եւ տարածվում է այս դեպքերի վրա (2020 թվականի որոշմամբ կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի պահանջները, նաեւ գերիների մասով)։ Որոշմամբ ՄԻԵԴ-ը նշել է, որ ցանկացած շեղում կարող է հանգեցնել այս մոտեցման փոփոխության։


2. Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին, արդեն սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով (գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին)՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը։


Նշենք նաև, որ հայ ռազմագերիների նույնականացման աշխատանքները շարունակում ենք գործընկեր կառույցների հետ, որոնց արդյունքները պարբերաբար լրացնում ենք Եվրոպական դատարան ուղարկված մեր դիմումներով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր