Տեսանյութ. Ադրբեջանը Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում հարվածել է նաև խաղաղապահների ռազմաբազայի զինապահեստին          Արկադի Ղուկասյանը կարևոր դեր է ունեցել Արցախում իրականացրած խաղաղ հեղաշրջման համար, որը մեզ բերեց նոր պատերազմ և հարյուրավոր զոհեր, ի վերջո՝ Արցախի կապիտուլյացիա․ Թաթուլ Հակոբյան       Տեսանյութ.Քաղաքացիները փակել են Երասխ-Երևան միջպետական մայրուղու Արտաշատի հատվածը    

21 սեպ 2022 10:34

Ադրբեջանը պաշտպանությունը ճեղքելու եւ Նախիջեւան հասնելու հնարավորություն ունի և դա կարող է հանգեցնել ավելի լուրջ ռազմական գործողությունների, ուղիղ առճակատման ՌԴ-ի հետ

Միջանցք բացելու Ադրբեջանի փորձերը կարող են հանգեցնել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պաշտպանությունը ճեղքելու եւ Նախիջեւան հասնելու հնարավորություն ունի։

«Սկզբունքորեն նրանք կարող են դա անել։ Այլ բան է, որ դա կարող է հանգեցնել ավելի լուրջ ռազմական գործողությունների, ուղիղ առճակատման Ռուսաստանի հետ, քանի որ այնտեղ ռուս սահմանապահներ կան»,- հավելեց փորձագետը։

Նա նշեց, որ Իրանը նույնպես զգուշությամբ է հետեւում այս իրավիճակին՝ հիշեցնելով, որ Թեհրանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ։

«Բացի այդ, Իրանում Ադրբեջանին կասկածանքով են վերաբերվում Իսրայելի հետ սերտ ռազմատեխնիկական հարաբերությունների պատճառով։ Սակայն Իրանի անմիջական ռազմական միջամտությունն այս գործընթացներին ակնհայտ չէ։ Նրանք այլ խնդիրներ ունեն, եւ այն, ինչ կատարվում է Անդրկովկասում նրանց համար, առաջին հերթին, պրոյեկտվում է այն ամենի վրա, ինչ կատարվում է այլ ուղղություններով՝ նույն Սիրիայում, Լիբանանում, Պարսից ծոցում։ Նրանց համար գլխավորը ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ առճակատումն է։ Իրանի համար այս ամենը խնդիրների մի ամբողջություն է»,-ընդգծեց Ֆելգենգաուերը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր