Տեսանյութ.Իրանը զգուշացնում է Երևանին, որ սպասվում է պատերազմ.Ադրբեջանը նպատակ է դրել առանց տանկերի հաստատվել ՀՀ տարածքում՝ սկզբում մարդիկ կգան, հետո նոր տանկերը          Այո, թեկնածուների մեջ Էրդողանին լուրջ մրցակից չկա, լավ պոպուլիստ է,հռետոր, փորձառու, բայց ով էլ լինի Թուրքիայի առաջնորդը, ՀՀ-ի նկատմամբ նրանց քաղաքականությունը չի փոխվելու       Ի՞նչ հարցուպատասխանին մասնակցելու մասին է խոսքը, երբ Փաշինյանը նոր սպառնալիքներ ստեղծող հայտարարություններ է անում, պետական գաղտնիք հրապարակում    

21 սեպ 2022 11:20

ՌԴ-ն ունի մոբիլիզացիոն հսկայական ռեսուրս՝ գրեթե 25 միլիոն մարդ, ընդհանուր զորակոչվելու է 300 000 պահեստազորային

ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, խոսելով Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի զորահավաքի մասին, ասել է, որ մասնակի զորահավաքի ենթակա են նրանք, ովքեր ծառայել են, ունեն զինվորական մասնագիտություն, մարտական փորձ:


Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Շոյգուն ընդգծել է, որ ուսանողների զորահավաքի մասին խոսք չկա, ժամկետային զինծառայողները ևս ենթակա չեն հատուկ ռազմական գործողությանը մասնակցելուն:


Ըստ Շոյգուի՝ ընդհանուր զորակոչվելու է 300 000 պահեստազորային:


«Ռուսաստանը ունի մոբիլիզացիոն հսկայական ռեսուրս՝ գրեթե 25 միլիոն մարդ: Մասնակի մոբիլիզացիայի է ենթակա 1%-ից մի փոքր ավելին», - ասել է Շոյգուն:


Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:


«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», - ասել է ՌԴ նախագահը:


Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մոբիլիզացված անձինք կստանան վարձատրություն և պայմանագրով ծառայող զինվորականի կարգավիճակ:


«Արևմուտքը հատել է բոլոր սահմանները, անպատասխանատու քաղաքական գործիչները խոսում են Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարման, Ռուսաստանի դեմ ռազմական հարվածների մասին: Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար», - ասել է Պուտինը:


Հիշեցնենք, որ ՌԴ-ն փետրվարի 24-ից հատուկ ռազմական գործողություն է անցկացնում Ուկրաինայում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր