Այդ համակարգի ամեն մի օղակ պատրաստ է որևէ հայի հետ անել այն ամենը, ինչի պատրաստ է ադրբեջանցի հատուկջոկատայինը          18-ամյա Դավիթին հիվանդանոցից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ       Տեսանյութ․ Ձեր խղճի մտոք եք գործել՝ 18-ամյա Դավիթի երկամսյա կալանքի որոշման հետ կապված. լրագրողը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանին    

21 սեպ 2022 16:55

Զորահավաքի հայտարարումից հետո տոմսերն արագ սպառված են.700.000 դրամից մինչև 1 մլն Մոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաք հայտարարելուց եւ ելույթ ունենալուց հետո կրկին կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել:


Նախ, Ռուսաստանի արժեթղթերի շուկան է կտրուկ անկում ապրել Պուտինի ելույթից հետո, բացի այդ՝ կտրուկ թանկացել են Մոսկվա-Երևան ավիատոմսերի արժեքները: Օրինակ, երեկվանից Մոսկվա – Երևան չվերթների տոմսերի գինը կտրուկ բարձրացել է եւ տատանվում է 700.000 դրամից մինչև մեկ միլիոն դրամի սահմաններում:


Եվ դեռ ավելին, մասնակի զորահավաքի հայտարարումից հետո, տոմսերն արագ սպառված են, առաջիկա օրերի համար եւս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր