Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»          Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար    

26 հուն 2023 15:51

Ինչ արժեն հունիսի 26-ի դրությամբ Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը, ըստ ավիաընկերությունների

Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական և ռազմական անկայուն վիճակից հետո հունիսի 24-ից 25-ը Մոսկվա-Երևան թռիչքների տոմսերի արժեքները կտրուկ ավելացել էին:

ArmLur.am-ը փորձեց պարզել, ինչ արժեն հունիսի 26-ի դրությամբ Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը, ըստ ավիաընկերությունների:
Fly One Armenia հայկական ավիաընկերությունը, Ռուսաստանում տիրող անկայուն վիճակի ժամանակ, երբ սրվել էր ռազմական իրավիճակը, ավիատոմսերի արժեքը դարձրել էր 2600 դոլար: Այժմ Fly One Armenia ավիաընկերությունում ավիատոմսերի արժեքը տատանվում է 140 հազար դրամից 180 հազար դրամի սահմաններում:
Ամենահաճախ օգտագործվող Wizz Air օնլայն տոմսերի ամրագրման համակարգում Մոսկվայից թռիչքներ գրեթե չկան:

Aviasels էժան ավիատոմս գնելու համակարգում ավիատոմսերի արժեքները տատանվում են 130 հազար դրամից 250 հազար դրամի սահմաններում:
Armenia Airline hայկական ավիաուղիներում Մոսկվա-Երևան ավիտոմսերի գները տատանվում է 188 հազարից 243 հազար դրամ սահմաններում:
Fly Arna հայկական ավիաընկերությունում Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերն այսօր սպառված են, հունիսի 27-ին ավիատոմսերն արժեն 146 հազար դրամ, սակայն հուլիսի 1-ից հետո գներն ակնհայտ նվազում է:
Հավելենք նաև, որ ռուբլու փոխարժեքը նախորդ ամիսների համեմատ շարունակում է նվազել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր