ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները          Մոջթաբա Խամենեին խոստացել է, որ Թեհրանը վրեժ կլուծի երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար       Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել, կա վիրшվոր    

22 սեպ 2022 13:50

Կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության սանհանգույցների վերանորոգման համար 31 մլն կտա

Էկոնոմիկայի նախարարության սանհանգույցների վերանորոգման համար Կառավարությունը հատկացրել է շուրջ 31 մլն 664.2 հազ. Դրամ: Որոոշւմը ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում:


Նախագծով ակնկալում են, որ այդ որոշումով բարվոք պայմաններ կստեղծեն էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների համար:


«ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցներ անհրաժեշտ է հիմնանորոգել՝ պայմանավորված խողովակաշարերի վատթարագույն վիճակով, և բացի այդ, յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար:  Ներկայումս սանհանգույցներ, որոնք երկար տարիներ չեն վերանորոգվել, գտնվում են անմխիթար և անբարեկարգ վիճակում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր