Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 սեպ 2022 14:32

Մեղրիի Շվանիձոր, Նռնաձոր հատվածում ՌԴ սահմանապահների կողմից տարածքներ գնելու լուրերի մասին

Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրի սահմանային գոտում գտնվող այգիները, հողամասերն օտարվում են և գնվում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:


«Կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, որևէ հողամաս Շվանիձոր, Նռնաձոր հատվածում չի օտարվել, ՌԴ սահմանապահները որևէ տարածք չեն գնել և չեն էլ կարող գնել։


Պարզվել է, որ խոսակցությունների համար առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ Շվանիձոր համայնքին պատկանող այգեգործական մի շարք հողամասեր գտնվում են սահմանային գոտում, իսկ սահմանային գոտի մուտք գործելու համար անհրաժեշտ է սահմանապահ ծառայությունից ստանալ անցագրեր։


Մեղրի համայնքի ղեկավարի կողմից կազմակերպվել է այդ գործընթացը, այգիների, հողամասերի սեփականատերերի, այգեգործների անձնագրերի և այլ փաստաթղթերի պատճենները վերցվել, համապատասխան ստուգումներ կատարելուց հետո ներկայացվել են ՌԴ սահմանապահ ծառայությանը՝ նոր անցագրեր ստանալու համար։ Անցագրերը տրվում են մեկ տարի ժամկետով, և այս գործընթացն ամեն տարի կրկնվում է։


Փաստորեն ամեն տարի կրկնվող նոր անցագրերի ստացման գործընթացը տեղիք է տվել տարաբնույթ խոսակցությունների և տեղեկությունների տարածմանը։


Հ.Գ. Մեղրեցիները ոչ մի գումարի դիմաց ոչ մի թիզ հող չեն պատրաստվում վաճառել ոչ մեկին. սա ապացուցված է տասնամյակների պատմությամբ։ Բացի այդ, նման գործընթացները գտնվում են պետության խիստ հսկողության ներքո»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր