Հայաստանի թենիսի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանին          ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը       Արագածոտնի մարզում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը    

24 սեպ 2022 20:33

Ադրբեջանական սադրանքի հետեւանքով վնասներ է կրել հենց Ադրբեջանը. ունեն 3վիրավոր

Ադրբեջանական սադրանքի հետևանքով վնասներ է կրել հենց Ադրբեջանը։ Այդ երկրի ՊՆ-ն հայտարարություն է տարածել երեք վիրավոր ունենալու մասին, վիրավորում են ստացել Ռաշադ Ամանուլլաևը, Ռուհիդ Ռահիմզադեն և Ռավան Ջավադովը։

Ընդգծենք, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հայտնել է ադրբեջանական սադրանքի մասին՝ նշելով, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք: 

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Հայկական կողմում կորուստներ չկան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր