Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 սեպ 2022 10:49

Հիշո՞ւմ եք հայելային հետքաշման առաջարկը,Ադրբեջանը հիմա հենց այդ բուֆերային գոտին է ձևավորում մեր տարածքում

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.


«Երևի հիմա քչերն են հիշում Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման առաջարկը, որ նպատակ ուներ ձևավորել բուֆերային գոտի մինչև սահմանագծման և սահմանազատման գործընթացի ավարտը և խաղաղության պայմանագրի կնքումը:


Ադրբեջանը հիմա հենց այդ բուֆերային գոտին է ձևավորում մեր տարածքում՝ ապահովելով հայկական զորքերի հետքաշումը ադրբեջանցիների հայելային առաջխաղացմամբ:


Եթե անգամ Ալիևը հրաման տա ադրբեջանական բանակին վերադառնալ ելման դիրքեր, ապա այդ անելու է պայմանով, որ հայկական զինված ուժերը մնան պայմանական բուֆերային գոտուց դուրս տեղակայված դիրքերում:


Ես հիմա չեմ պատմի, թե ի՞նչ ռազմական խնդիրներ է լուծել Ադրբեջանը սեպտեմբերի 13-ի հարձակման արդյունքում, կարծում եմ, ամեն ինչ առավել քան հասկանալի է ու տեսանելի: Բայց ամենևին ոչ պատահական հիշեցրեցի հայելային հետքաշման առաջարկի մասին: Գործող, թե նախկին իշխանավորների՝ վարչապետ, թե նախկին նախագահներ, չկշռադատված հայտարարությունների համար մեր զինվորը կյանքով է վճարում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր