Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա          Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Ադրբեջանական ինքնաթիռ է ֆիքսվել «Զվարթնոց» օդակայանում, Շահին Մուստաֆաևը Երևանում է    

29 սեպ 2022 14:15

Կենսաթոշակները նորից կբարձրանան

Սոցիալական ապահովության ծրագրերին հատկացվող ֆինանսավորումը կգերազանցի 648 մլրդ դրամը, որը 2022-ի հաստատված գումարը գերազանցում է 11,8 տոկոսով: Այս մասին կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի նիստում, ներկայացնելով 2023 թվականի բյուջեի նախագիծը, նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:


«Դա թույլ կտա եկող տարվա հուլիսից շարունակել կենսաթոշակների եւ սոցիալական տարբեր խմբերի պաշտպանությանն ուղղված հատկցումների ավելացումը, որ մեկնարկել է այս տարվա սեպտեմբերին: Կենսաթոշակների ֆինանսավորման ավելացումը գալիք տարվա բյուջեով կլինի ավելի քան 25 մլրդ դրամով»,-ասաց նախարարը:




Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին կենսաթոշակները բարձրացվել էին 4 հազար դրամով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր