Ուշադրություն չեմ դարձնում առհասարակ գայլերի ոռնոցներին.Ինձ կապում են «Նիկոլի մարդը» լինելու հետ,հիասթափեցնեմ՝ «Նիկոլի մարդիկ» նստած են Արցախում և զբաղեցնում են պաշտոններ
![](https://www.24news.am/sites/default/files/2019-05/%D5%BD%D5%A1%D5%B4%D5%BE%D5%A5%D5%AC_4.jpg)
«Իրավունք»-ի հետ զրույցում նա անդրադարձել է խոսակցություններին, թե Նիկոլ Փաշինյանի հրահանգով է գործուղվում Արցախ՝ նոր ցավոտ որոշումների պատրաստելու արցախահայությանը:
«Ես ուշադրություն չեմ դարձնում առհասարակ գայլերի ոռնոցներին և նման խոսակցություններ տարածող պատվիրատուներին, որովհետև այդ պատվիրատուները վաղուց այլևս քաղաքական դիակներ են: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս ջուր խմել և խորը շունչ քաշել: Ինչ վերաբերում է նրան, որ ինձ կապում են «Նիկոլի մարդը» լինելու հետ, ապա պետք է հիասթափեցնեմ և տեղեկացնեմ հասարակությանը, որ «Նիկոլի մարդիկ» նստած են Արցախում և զբաղեցնում են պաշտոններ:
Իսկ իմ այցը պայմանավորված Արցախի և Հայաստանի շուրջ առկա վտանգների շուրջ կոնկրետ խնդրի լուծման մեխանիզմներ ներկայացնելուն և հասարակության հարցերին անկեղծ պատասխանելուն, ինչից էլ անհանգստացած են արցախյան քաղաքական շրջանակները, բայց նորից եմ կրկնում` թող հանգիստ նստեն տեղները և սպասեն իրենց վերջնական քաղաքական վախճանին», - նշված է հրապարակման մեջ։