Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

03 հոկ 2022 11:10

Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը կթուլանա

Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը կթուլանաNews.ru-ն գրում է, որ ըստ քաղաքագետ Եվգենի Սատանովսկու Մոսկվայի և Երևանի միջև սերտ համագործակցություն է ստեղծվել, սակայն ժամանակի ընթացքում այն ​​կթուլանա։ Հայաստանի իշխանությունները թքած ունեն ղարաբաղյան խնդրի և անգամ սեփական հանրապետության ճակատագրի վրա, ասել է նա Մոսկվայում տեղի ունեցած արտասահմանյան գրականության գրադարանի «Հումանիտարիում» ամենամյա փառատոնում։


«Պետությունների միջև բարեկամություն չկա, չի եղել և չի լինի։ Բայց կա համագործակցություն, օրինակ Ռուսաստանի և Հայաստանի, կամ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Մոսկվայի և Երևանի միջև համագործակցությունը սերտ է: Բայց, իմ կարծիքով, դա կթուլանա։ Հայաստանի գործող իշխանությանը չի հետաքրքրում ո՛չ Ղարաբաղը, ո՛չ էլ ընդհանրապես երկրի ճակատագիրը։ Եվ ոչինչ հնարավոր չէ անել, դա փաստ է: Միաժամանակ այն ընտրվել է հայ հասարակության կողմից»,- շեշտել է Սատանովսկին։ Նա այն կարծիքին է, որ հայերը չպետք է թերագնահատեն Ռուսաստանի իշխանությունների վաստակը Ղարաբաղի կարգավորման հարցում։ Սատանովսկու խոսքով Հայաստանի ներկայությունը Ղարաբաղում ապահովված է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի շնորհիվ, սակայն դա կարող էր և չլինել։ «Եվ, ընդհանրապես, մեծ հարց է, թե ինչ կլինի Հայաստանի հետ»,- կասկածներ է հայտնել փորձագետը։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը թույլ կտա երկու հանրապետությունների միջև խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Նրա խոսքով Ադրբեջանը պետք է ճանաչի 29,8 հազար կիլոմետր «միջազգայնորեն ճանաչված» հայկական տարածքը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր