Երեկվա վիդեոյի ֆոտո տարբերակը տարածվել էին դեռևս դեպքի օրերին,կարելի է վստահաբար ասել, որ մինչև գերի ընկնելը, տղերքը լավ բոյ են տվել
Երեկվա տեսանյութի ֆոտո տարբերակները տարածվել էին դեռևս սեպտեմբերի 13-14-ի դեպքերի օրերին։ Ի տարբերություն տեսանյութի՝ ֆոտոյում պատկերն ավելի հստակ է, դեպքի շրջակայքն էլ պարզ երևում է։ Ու դատելով դրանից կարելի է վստահաբար ասել, որ մինչև հանգամանքների բերումով գերի կամ շրջափակման մեջ ընկնելը, տղերքը լավ բոյ են տվել։ Դրա մասին են վկայում ինքնաձիգի ու ДШК-ի փամփուշտների կիսադատարկ, երբեմն էլ դատարկ տուփերը, տարածքում ընկած դիպուկահար հրացանը, տղերքից մեկի վիրակապված ձեռքը ու էլի բազմաթիվ հանգամանքներ։
Տղերքը կռիվ են տվել մինչև գերի ընկնելը, դա փաստ է։ Գուցե թշնամին հակառակ կողմից անակնկալի է բերել, գուցե էնքան շատ են եղել, որ չեն հասցրել բոլորին դիմագրավել։ Բայց, որ այդ տեղանքում մարտ են վարել, դա հաստատ է։ Ու նման մարտ տղերքը վարել են 68 թվականի ժեշտից կասկեքով ու քարի կտորներով «կահավորված» դիրքում...