Ո՞ր դեպքում կարող է ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարվել

Iravaban.net-ը հայտնում է, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, ինչպես նաև ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի փոխադրում լիակատար մարտական պատրաստականության, ընդհանուր կամ մասնակի զորահավաքի հայտարարում և անցկացում կարող է իրականացվել ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում։ Այս մասին ասվում է նույն օրենքի 8-րդ հոդվածում, որով սահմանված են ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրակամացվող միջոցառումները և ժամանակավար սահմանափակումները։