Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ          Փնտրվում են դավաճաններ, անգամ փորձում են շահագրգռել, դրամական աջակցություն են խոստանում «Հրապարակ»       Զինծառայությունը կդառնա 1.5 տարի. նախընտրական խոստո՞ւմ, թե՞ ապագա 2.5 տարվա բանակ. «Ժողովուրդ»    

04 հոկ 2022 17:33

Իբր ՌԴ-ն փորձում է հասնել նրան, որ ՀՀ-ն մտնի Բելոռուսի եւ ՌԴ-ի միութենական պետության մեջ, հայկական հոդվածն անեթեթություն է

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհեթեթություն է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթում հրապարակված նյութն առ այն, թե ՌԴ-ն փորձում է հասնել նրան, որ Հայաստանը մտնի Բելոռուսի եւ ՌԴ-ի միութենական պետության մեջ։


«Ոչ, դա հերթական անհեթեթությունն է»,- ասել է Պեսկովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով տվյալ հոդվածը։
Պեսկովին ուղղված հարցը մասնավորապես վերաբերում էր հոդվածի հետևյալ հատվածին. «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր