Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

05 հոկ 2022 12:32

Հայաստանում տարածվում են ադրբեջանական տեղեկություններ, թեզեր, հանրությանը մղում են վախի, անորոշության զգացում են առաջացնում

Իշխանությունը աշխատանքային բոյկոտի է ենթարկում Ազգային ժողովը։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։


«ԱԺ քառօրյան տևել է մոտ 3․5 ժամ, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի զեկույցը տևել է ընդամենը 2 րոպե, որևէ հարց, որևէ ելույթ չկար այդ զեկույցի հետ կապված։ Եթե ընդդիմությունը հայտարարել է քաղաքական բոյկոտի մասին և չի մասնակցում ԱԺ լիագումար նիստերին ու հանձնաժողովների նիստերին, և մնացյալ բոլոր գործիքակազմերով իրավիճակի շուրջ անհանգստություն էր արտահայտել, ապա իշխող խմբակցությունը աշխատանքային բոյկոտի է ենթարկում խորհդարանը։ Քաղաքական մեծամասնությունը անգործության է մատնված Ազգային ժողովում։ Երբ ընդդիմությունը քաղաքական բոյկոտ է հայտարարել, իշխող խմբակցությունը գոնե ձեւի համար քննարկում չի ծավալում, սա սնանկություն, ճգնաժամ է խորհրդարանում»,– ասաց պատգամավորը։


Խոսելով Վեհափառի, Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահների հնարավոր հանդիպմանը, Մանուկյանն ասաց, որ ենթադրաբար այդ ձևաչափը կշարունակվի, թեկուզ առանց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի։


«Իր հայտարարությունից հստակ չէր՝ եթե հանդիպում լինի, ինքը կմասնակցի՞, թե՝ ոչ»,– ասաց Գեղամ Մանուկյանը։


Ինչ վերաբերում է Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հավաստի աղբյուրի կողմից ներկայացված Ադրբեջանի պահանջներին, Գեղամ Մանուկյանն ասաց, թե կասկածների ունի՝ ով է «Հայկական ժամանակում» տպագրված երկու հոդվածների հեղինակը, սակայն, դրանով պետք է զբաղվեն իրավապահները։


«Այդ անանուն աղբյուրը պետք է առաջին հերթին հետաքրքրի իրավապահներին, որովհետև սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, Հայաստանում տարածվում է ադրբեջանական տեղեկություններ, թեզեր, հանրությանը մղում են վախի, անորոշության զգացում են առաջացնում, հետևաբար իրավապահները պետք է բացահայտեն, թե ով է անանուն աղբյուրը, որովհետեւ դա թշնամական դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,– հավելեց Մանուկյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր