Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում, կան վիրшվորներ          Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին       Պատասխանատվության։ Ժամանակը կգա ու պետական դավաճանության մասին լինելու է բաց ու թափանցիկ դատ    

07 հոկ 2022 10:50

Խաղաղության պայմանագիրը մինչեւ 2022թ․ վերջը կարող է ստորագրվել.Ոչ հայկական կողմը, ոչ էլ Եվրոպական խորհուրդը հարցեր չունեն մեր կողմից հռչակած 5 սկզբունքների վերաբերյալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիրը մինչեւ 2022 թվականի վերջը կարող է ստորագրվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։


«Հայաստանի կողմից բարի կամքի դրսեւորման դեպքում խաղաղության պայմանագիրը մինչեւ տարեվերջ կարող է կնքվել։ Ժամանակն անցնում է, մեր նախաձեռնություններն այդքան հեշտությամբ առաջ չեն գնում։ Թեեւ արտգործնախարարների առաջին հանդիպումը կոնկրետ արդյունքների չբերեց, բայց կարծում եմ, որ դա դրական քայլ է: Կարծում եմ, որ եթե մոտ ժամանակներս որոշում կայացվի, երկու երկրների աշխատանքային խմբերը կսկսեն աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա, մենք կկարողանանք համաձայնության գալ մինչեւ տարեվերջ»,- Պրահայում ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ալիեւը։ Նրա խոսքով՝ «ոչ ոք՝ ոչ հայկական կողմը, ոչ էլ Եվրոպական խորհուրդը հարցեր չունեն ադրբեջանական կողմի հռչակած հինգ սկզբունքների վերաբերյալ»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր