Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

10 հոկ 2022 12:22

Քաղաքացիներին զորակոչում են եռամսյա հավաքների՝ առանց հնարավորություն տալու անգամ բուժզննում անցնելու

Հայաստանի սահմանները շարունակում են կահավորման խնդիրներ ունենալ, որոնք օր առաջ պետք է լուծվեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Մենք չենք կարող հավերժ բողոքել բոլորից, բայց ինքներս չհասկանալ, որ ՀՀ իշխանությունը չի անում անհրաժեշտ քայլեր՝ կահավորված առաջնագիծ ապահովելու համար:

Մենք խնդիր ունենք մեր սահմաններն ամրացնելու, մեր դարպասները փակելու, քանի որ մշտապես գտնվում ենք մեր հարևան, բայց՝ ոչ բարեկամ երկրի ծավալապաշտական նկրտումների տիրույթում, որը անընդհատ ցանկանում է իր տարածքներն ավելացնել՝ մեր հայրենիքի հաշվին, պետք է բոլոր ռեսուրսները մեկտեղենք, և թույլ չտանք սա»,-ասաց նա:

Թագուհի Թովմասյանը նաև ահազանգեց, որ Հայաստանում եռամսյա հավաքների զորակոչի գործընթացն իրականացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:

Նա մանրամասնեց, որ ծանուցումներն ուղարկվում են քաղաքացիներին և անմիջապես հաջորդ օրը նրանցից պահանջում են ներկայանալ՝  առանց անգամ հնարավորություն տալու  բուժզննում անցնելու։

«Այս գործընթացը պետք է կազմակերպվի մարդկանց իրավունքները չխախտելով, այլ ոչ թե՝ սպոնտան, ինչպես եղել է և շարունակվում է մինչ օրս»,-ասաց Թովմասյանը:
Նիկոլ Փաշինյանը Արցախն ընկալում է որպես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայրենիք և հավասարապես ատում է, բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ նման վերաբերմունքը գերիշխի: Եթե մեկ հոգի չի ուզում Արցախի անունից հանդես գալ, դա չի նշանակում, որ ամբողջ ՀՀ-ն հրաժարվում է Արցախից: 

Ինչ վերաբերվում է ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն այլևս չունի ռեսուրս՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու, Թագուհի Թովմասյանը պնդեց Հ այաստան ունի ռեսուրս՝ Արցախի հարցով բանակցելու.

«Իսկ մինչ հիմա եղած ռեսուրսն ի՞նչ եղավ։ Լավ, ենթադրենք ռեսուրս չունենք՝ սահմանը պահելու, իսկ դիվանագիտական ոլորտում ինչո՞ւ ռեսուրս չունենք, մարդ չկա՞, որ գնա բանակցի, ինչի Թուրքիայի հետ բանագնաց կարողանո՞ւմ են նշանակել, իսկ Արցախի հարցով՝ ոչ: Սա անթույլատրելի է, Հայաստան ունի ռեսուրս Արցախի հարցով զբաղվելու, մենք իրավունք չունենք այնտեղ ապրող մեր հայրենակիցներին թողնել բախտի քմահաճույքին և ասել՝ դուք որոշեք ձեր ճակատագիրը»,-ասաց պատգամավորը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր