Տեսանյութ.Այրվում է Բաքվի Նարիմանովի շրջանի փայտանյութերի շուկան          Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով       Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ    

10 հոկ 2022 13:30

Զինվորի գտնվելու վայրը գիտեն, բայց ոչինչ չեն անում, ասում են՝ տարածքը ադրբեջանցիների վերահսկողության ներքո է․ թողեք գյուղացիների հետ կգնամ, կհանեմ իմ տղային

Տեղանքին անծանոթ լինելով՝ չորս օր անտառներում փնտրել ենք, բայց ոչ ոք ոչինչ չի անում, ասում են՝ ադրբեջանցիների հասկողության տակ է, չենք կարողանում մտնել։ Այս մասին ՊՆ-ի մոտ  լրագրողների հետ զրույցում ասաց սեպտեմբերի 13-ից հետո անհետ կորած համարվող Վահե Թորոսյանի հարարզատներից մեկը։


«Ոնց եղավ, որ երկու ամսվա ծառայող զինվորը ճանապարհը գտավ դուրս եկավ, իսկ մեր զինվորականները, որ քաջ ծանոթ են տեղանքին, չեն կարողանում մտնել, սա ոնց հասկանանք, եթե ինձ թույլ տան, ես կմտնեմ»,- ասաց նա։


Հարազատները ասացին, որ բոլորն էլ գիտեն Վահե Թորոսյանի գտնվելու կոորդինատները, սակայն որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ տարածքը գտնվում է ադրբեջանական վերահոսկողության տակ։


Զինվորի հայրը ասաց, որ մեղադրում է բոլորին՝ իշխանությունից սկսած։


«Ես մեղադրում եմ բոլորին, իմ տղային գտեք, բերեք, տվեք ինձ, չեք կարողանում, ես իմ գյուղացիների հետ կգնամ, կհանեմ իմ տղային»,- ասաց անհետ կորած համարվող Վահե Թորոսյանի հայրը, ումից հարազատները սեպտեմբերի 13-ից լուր չունեն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր