Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

10 հոկ 2022 15:54

Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը. Արարատ Միրզոյանի տեսակետն է եղել դեռևս 44օրյա պատերազմի ժամանակ

«Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը»... «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ սա ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի տեսակետն է եղել դեռևս 44օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին:


Հիմա, սակայն, նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները պնդում են, թե այլևս անհնար է Արցախն Ադրբեջանի կազմից դուրս որևէ լուծում, կամ որ ՀՀ-ն այլևս ռեսուրս չունի ապահովելու Արցախի անվտանգությունը, Արցախը պետք է ինքը բանակցի Ադրբեջանի հետ: Ու հենց Արարատ Միրզոյանն է բանակցում Բայրամովի հետ՝ այն պայմանագրի շուրջ, որով, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մտաիր է զիջել Արցախը։


Հետաքրքիր է՝ Արարատ Միրզոյանը փոխե՞լ է իր տեսակետը, թե պարտադրված է վարում այդ բանակցությունները:


Ստորև ներկայացնում են Արարատ Միրզոյանի գրառումը, որը նա արել էր 44-օրյա պատերազմի ժամանակ.


․ «Էս պատերազմը նոր չի սկսվել։ Էս պատերազմը առնվազն մի քանի հարյուր տարի է վարում են մեր դեմ։


Նպատակը տարածք պոկելը չի, Վարանդան ու Բերձորը չեն, ոչ էլ Շուշին ու Ստեփանակերտը։ Նպատակը մեր ազգի ու պետության խեղճ ու անճար բուտաֆորիայի վերածումն է, քաղաքական քարտեզից մեր վերացումը, հնարավորության դեպքում՝ ի սպառ բնաջնջումը։


Սարդարապատում, Նժդեհյան գոյամարտում, Արցախյան ազատամարտում մենք դա կանխել ենք։ Փոխել ենք բանաձևը։ Սա՛ չի ներվում մեզ։ Սա՛ էն ուզում կոտրել։ Ու մեզ նորից Դեր-Զորի գլխիկոր լուռումունջը դարձնել։


Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը։ Պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա։ Մի անգամ պիտի կանգնենք մինչև վերջ։


Խրիմյան Հայրիկը Բեռլինի կոնգրեսից որ հետ եկավ, երկաթե շերեփից բացի մի ուրիշ բան էլ ասեց։ Ասեց՝ սերբերի թրից արյուն էր կաթում, դրա համա՛ր իրենց երկիր տվեցին։


Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջվում։ ՈՉ ՄԻ ԳՆՈՎ։


Կեցցե հավերժական հայ ժողովուրդը։


Հաղթելու ենք։ Անկասկած հաղթելու ենք»։


Մի բան փաստ է՝ 2020 թվականի հոկեմբերին Արարատ Միրզոյանն ավելի իրատեսական էր ու նրա վերլուծությունն իրականություն է դառնում՝ թշնամին այսօր արդեն համարում է, որ Արցախն իրենն է ու փորձում է հասնել Մեղրիին, նաեւ՝ Երեւանին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր