Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 հոկ 2022 13:41

Նման բան պետք չէ անել, դա առոչինչ կսարքի հնարավոր կնքվելիք պայմանագիրը,Արցախն ինքնուրույն պետք է ներգրավված լինի բոլոր քննարկումների մեջ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքելով Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ որևէ կերպ կետ լինի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, ասել է. «Չեմ կարծում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ պետք է որևիցե նման հիշատակում լինի. դա նախևառաջ կարող է հայելային պահանջ ու ցանկություն առաջացնել, և երկրորդը՝ Հայաստանը երբևիցե Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի ունեցել և տարածքների մասին շեշտումը միայն կբարդացնի, միգուցե նաև առոչինչ կսարքի հնարավոր կնքվելիք պայմանագիրը: Նման բան պետք չէ անել»:

Լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ Արցախի պատվիրակությունը ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է. «Մենք Արցախին առաջարկում են էն՝ ինչ առաջարկել ենք մշտապես. Արցախն ինքնուրույն պետք է ներգրավված լինի և ներգրավված է բոլոր քննարկումների, հարցերի մեջ, իսկ ՀՀ-ը, միևնույն ժամանակ, պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր