Հրե ձիու տարին 2026թ-ին հաջողություններ կբերի Արևելյան հորոսկոպի այս կենդանակերպի նշաններին          Մեծագույն հաղթանակները տեղի են ունենում ոչ թե ռազմի դաշտում, այլ մարդու ներսում, երբ սուրը դառնում է ժանգ, խաչը շարունակում է խոսել       Բագրատ սրբազանը փոխնախագահ Վենսին ուղղված նամակում խնդրում է միջամտել գերիների ազատման ու եկեղեցու դեմ ճնշումների հարցում    

15 հոկ 2022 15:20

Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության մասին զեկույցում հայտնված «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ընկերության սեփականատերը լքել է Հայաստանը

Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության մասին զեկույցում հայտնված «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ»  ընկերության սեփականատերը լքել է Հայաստանը։


«ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը ժամանել է Ալավերդի՝ այցելելու ընկերության գրասենյակ, որը փակ է եղել։  


«Նա (Շլեպչյանը-խմբ.) շատ լուրջ գործարար է եւ հաճախ է ճանապարհորդում։ Հիմա նա այստեղ չէ։ Չգիտեմ՝ երբ է գալիս ու գնում»,-ասել է նրա բարեկամներից մեկը։ 


«Վստահ եմ, որ Շլեպչյանը չէր կարող ներգրավվել որեւէ  անօրինական գործողության մեջ»,-ասել է աղբյուրը։


Ռուսաստանի ԱԴԾ-ն չորեքշաբթի հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչները եղել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներն ու գործակալները։ Բեռի տեղափոխմանը մասնակցել են Ուկրաինայի, Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիներ։ Հանցագործության նախապատրաստմանը մասնակցած Ռուսաստանի հինգ, Ուկրաինայի եւ Հայաստանի երեք քաղաքացիներ բերման են ենթարկվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր