Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ    

17 հոկ 2022 12:29

Բելառուսը պատրաստվում է պատերազմի. ԱԻՆ աշխատակիցներին զենք է տրվել, տարհանման վարժանքներ են անցկացվում,ապաստարանները ստուգվում են

Բելառուսում ԱԻՆ աշխատակիցների մի մասին զենք է հատկացվել ռազմական գործողությունների դեպքում «հայրենիքը պաշտպանելու» համար, իսկ երկրում բնակչության տարհանման վարժանքներ  են անցկացվում, ստուգվում են ապաստարանները։ Այս մասին ОНТ-ին հայտնել է Բելառուսի Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Վադիմ Սինյավսկին։


Նրա խոսքով, ԱԻՆ որոշ աշխատակիցներ կարող են զինված լինել, որպեսզի բանակին հավասար «պաշտպանեն հայրենիքը» հակամարտության կամ ռազմական գործողությունների դեպքում։ Կատարվել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համապատասխան հրամանը, զենք է ստացել պաշտպանության նախարարությունը, նշել է ԱԻՆ ղեկավարը։


Սինյավսկին նաև ասել է, որ Բելառուսում կան ավելի քան 5000 տարբեր փակ կառույցներ, որոնք կարող են օգտագործվել հրթիռային հարձակումների դեպքում բնակչությանը ապաստան տալու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր