Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում          Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում    

17 հոկ 2022 13:10

Ադրբեջանի հետ սահմանին Իրանի ԻՀՊԿ ցամաքային ուժերը զորավարժություններ են մեկնարկել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի զորավարժությունները մեկնարկել են այսօր առավոտյան Արաքս շրջանում, Արևելյան Ադրբեջան ու Արդեբիլ նահանգների հյուսիսում: Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը։

«Այդ զորավարժությունների ուղերձը հարևան երկրների համար հետևյալն է՝ խաղաղություն, բարեկամություն ու կայուն անվտանգության ամրապնդում, իսկ թշնամիների համար՝ ցամաքային ԻՀՊԿ- Իրանի մյուս զինված ուժերի հետ պատրաստ էերկրի սահմանները պաշտպանել և պատասխանել ցանկացած սպառնալիքին», - ընդգծել է ԻՀՊԿ-ի հրամանատար Մուհամեդ Փաքփուրը:

Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են տարեկան ժամանակացույցի համաձայն՝ ԻՀՊԿ ցամաքային զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով:

ԻՀՊԿ-ի հրամանատար Մոհամմադ Փաքփուրի խոսքով՝ այդ զորավարժությունները տարբեր փուլերով են՝ պարաշյուտային ուղղաթիռային օպերացիա, գիշերային գրոհի գործողությունը, ուղղաթիռների մարտական գործողությունը, մարտական ու մահաբեր անօդաչու թռչող սարքերի գործողությունը, ինչպես նաև Արաքս գետի վրա կամրջի կառուցումը, հաղորդակցության ուղիների գրավումը և հսկողությունը, բարձունքների գրավումը ու ավերածությունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր