Ադրբեջանում իրանական զորավաժությունները մտահոգում են, առաջարկում են Իրանի հետ սահմանին բետոնե պատ կառուցել

Բացի այդ՝ Ադրբեջանի և Իրանի ռազմական ղեկավարները քննարկումներ են ունեցել՝ կապված զորավարժությունների հետ։ Այս ամենի ֆոին էլ Ադրբեջանում առաջարկում են Իրանի հետ սահմանին բետոնե պատ կառուցել։ Մասնավորապես, ֆեսբուքյան իր էջում նման առաջարկ է արել ադրբեջանցի իշխանամետ քաղաքագետ Թուրան Ռզաևը։ Նա գրում է, որ Ֆինլանդիայի խոհրդարանը ընդունել է Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով պարիսպ կառուցելու առաջարկը, որի կառուցման համար պահանջվելու է 4 տարի։ «Պատահական չէ, որ Ֆինլանդիան գնում է նման քայլի։ Որոշ ժամանակ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եթե ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը տեղակայվեն Շվեդիայում և Ֆինլանդիայում, իրենք ստիպված կլինեն համարժեք արձագանքել դրան, և երկու երկրների հարաբերությունները սրվել են։ Պաշտոնական Հելսինկին կարծես այս կերպ է իր բողոքն արտահայտում Կրեմլին։Ադրբեջանը կարող է նման քայլի դիմել Իրանի հետ սահմանին։ Խոսքը երկու երկրների սահմանին բետոնե ցանկապատերի կառուցման մասին է, որն ունի 765 կմ ընդհանուր երկարություն»,-գրում է քաղաքագետը՝ հավելելով․
«Փաստն այն է, որ Իրանը ցույց է տվել իր իրական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ՝ Արաքս գետի երկայնքով «Հզոր Իրան» զորավարժություններ անցկացնելով և դրանց շրջանակներում գետի վրա շարժական կամրջի կառուցման պրակտիկայով։ Պաշտոնական Բաքուն պետք է Թեհրանի այս քայլին արձագանքի այնպես, ինչպես արեց Ֆինլանդիան»,- հայտարարել է Ռզաևը։