Կարկտահարության հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տանիքներ, ծառեր, սահմանվել է արտակшրգ ռեժի          Տեսանյութ. 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է       Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ    

24 հոկ 2022 12:12

Որոնք են ինսուլտի առաջին նշանները

Կաթվածի հետևանքները նվազագույնի հասցնելու համար չափազանց կարևոր է ժամանակին ճանաչել հիվանդության առաջին նշանները։ Այս մասին Sport24-ին հայտնել է «Վինոգրադով» բժշկական հոլդինգի պրոֆեսոր, գլխավոր բժիշկ Օլգա Շարապովան։

Նա բացատրել է, որ ինսուլտը ուղեղի արյան մատակարարման սուր խանգարում է, որը բնութագրվում է ուղեղի ֆունկցիաների հանկարծակի խաթարմամբ: Ըստ նրա՝ դա կապված է ուղեղային զարկերակի նեղացման, պատռման կամ խցանման հետ։ Արդյունքում բջիջները դադարում են անհրաժեշտ քանակությամբ սննդանյութեր և թթվածին ստանալ:


Պրոֆեսորը նշել է, որ ինսուլտի նշաններն են մարդու դեմքի արտահայտությունների խախտումները, վերջույթների թուլությունը, ինչպես նաև անհասկանալի խոսքը: Բժիշկը զգուշացրել է, որ այս ախտանիշներից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում պետք է անհապաղ շտապ օգնություն կանչել։ «Ինսուլտի դեպքի պահից մինչև օգնություն ցուցաբերելը բժիշկները ունեն չորս ժամ»,- ընդգծել է Շարապովան։


Ինչ վերաբերում է ինսուլտի կանխարգելմանը, ապա մասնագետը խորհուրդ է տվել վերահսկել զարկերակային ճնշումը, պարբերաբար հետազոտել ուղեղի անոթները, հրաժարվել վատ սովորություններից և սննդակարգում ներառել շոգեխաշած սնունդ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր