Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

24 հոկ 2022 14:40

Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության վերելք է ակնկալվում. India Narrative

Հնդկական India Narrative կայքը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Հնդկաստան կատարած այցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կայքը գրում է,որ ակնկալվում է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը վերելք է ապրում այն բանից հետո, երբ Հայաստանից բարձր մակարդակի պատվիրակությունն այցելել է Հնդկաստան և մասնակցել Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդեսին:


Նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ հանդիպմանը ուշադրությունը կենտրոնացրել է ռազմական և ռազմատեխնիկական երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների վրա: «Պապիկյանն ու նրան ուղեկցողները քիչ ժամանակ չեն հատկացրել Ասիայի ամենախոշոր պաշտպանական միջոցառմանը ցուցադրվող նմուշները ուսումնասիրելուն»,- գրում  է կայքը՝ հավելելով, որ կարևոր այցը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական էսկալացիայի ֆոնին:


Կայքը գրում է, որ Հնդկաստանը հետևողական դիրքորոշում ունի Կովկասի տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ՝ մարտական գործողությունների հենց սկզբից հակամարտությունը խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կոչ հնչեցնելով:


India Narrative-ը մեջբերել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքերը իր հնդիկ պաշտոնակցի հետ հանդիպումից հետո. «Ես ներկայացրեցի Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնեցին Հնդկաստանին միջազգային հարթակներում արտահայտած հստակ դիրքորոշման համար: Ես նաև իմ գործընկերոջը հրավիրեցի պաշտոնական այց կատարել Հայաստան»:


Այնուհետև կայքը հավելում է. «Քանի որ Թուրքիան և Պակիստանը ամբողջությամբ աջակցում են Ադրբեջանին, Երևանը ձգտում է ամուր ռազմավարական համագործակցություն հաստատել Նյու Դելիի հետ: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 2020 թվականին Հնդկաստանը Հայաստանին մատակարարել է զինամթերքի հայտնաբերման 4 Swathi ռադար՝ ընդհանուր 40 միլիոն դոլար արժեքով: Այդ պահից սկսած Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական նորագույն ռազմական տեխնիկայի, մասնավորապես, Pinaka հեռահար հրթիռային համակարգերի, ATGM  հակատանկային կառավարվող հրթիռների և Akash զենիթահրթիռային համակարգերի նկատմամբ»,- գրում է կայքը՝ հիշեցնելով, որ վերջերս հաղորդվել է կողմերի միջև 250 միլիոն դոլարի զենքի մատակարարման պայմանագրի կնքման մասին:


Կայքը նաև հավելել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմադարյա կապերն ավելի ամուր են դարձնում համագործակցությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր