Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

25 հոկ 2022 16:33

Ես չեմ կարծում, որ Մոսկվայի կողմից ճնշումներ կան Հայաստանի վրա «Զանգեզուրի միջանցք» տալու հարցում

Ես չեմ կարծում, որ Մոսկվայի կողմից ճնշումներ կան Հայաստանի վրա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» տալու հարցում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:


«Ես չեմ տեսնում, որ Կրեմլը միջանցքի հարց է առաջ քաշում, գործողություններ են ընթանում ենթակառույցների, ճանապարհների բացման ուղղությամբ։ Ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ նետել երկիրն այս կամ այն թևերի կենտրոն, այս կամ այն թևերի շփման հատված, այդ ամենն է թույլ տալիս, որ Հայաստանի վրա ճնշումները շարունակվեն, մանավանդ, որ մենք երկու բանաձևերի մեջ տեսնում ենք, որ Արևմուտքից մեզ տրամադրված  բանաձևը տանում է նրան, որ վերջնականապես կկորցնենք Արցախը»,- ասաց Սեյրան Օհանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր