Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

26 հոկ 2022 16:22

Զատուլինը պաշտոնապես persona non grata չի ճանաչվե՞լ. ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն լռում են

Հայաստանը դիվանագիտական խողովակներով բողքի նոտա չի հղել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի ելույթների, գործունեության հետ կապված, և Զատուլինը պաշտոնապես persona non grata չի ճանաչվել:

Համենայնդեպս, հակառակի մասին փաստող որևէ հայտարարություն առ այս պահը, չի եղել:

«Փաստինֆո»-ն արդեն երկրորդ օրն է՝ փորձում է ճշտել ԱԱԾ-ից և ՀՀ ԱԳՆ-ից՝ արդյո՞ք Զատուլինի հետ կապված նոտա հղվե՞ է, թե՝ ոչ, սակայն երկոս կառույցներն էլ լռում են, ԱԱԾ-ն պատասխանում է ինքնապատասխանիչը՝ տեղեկացնելով, որ զանգերը ձայնագրվում են, իսկ ԱԳՆ-ն ընդհանրապես չի պատասխանում զանգերին:

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի իշխանություններն արգելել են ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան՝ նրան համարելով «անցանկալի անձ»։ Ընդ որում՝ Կոնստանտին Զատուլինն այս մասին տեղեկացվել է իր էլեկտորնային հասցեին՝ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգան Սեյրանյանի ստորագրությամբ ուղարկված նամակի միջոցով:Ընդգծենք, որ, ըստ ընթացակարգի, այս գործառույթը ՀՀ ԱԳՆ-ինն է, իսկ ԱԺ-ն իր ստատուսով իրավասություն չունի որևէ քաղաքացու ճանաչել persona non grata:

«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ն անգամ տեղյակ չի եղել Զատուլինի ուղարկված գրության մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր