Փետրվարի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երևան-Երասխ ավտոճանապարհին բшխվել են «Jeep»-ը և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրшվոր       Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին    

27 հոկ 2022 16:06

Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով դիմել է Երևանին՝ Զատուլինի և Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու հետ կապված հաստատում և բացատրություն ստանալու համար. Զախարովա

ՌԴ արտգործնախարարությունը դիմել է Հայաաստանի ԱԳՆ-ին՝ Զատուլինի և Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու հետ կապված պարզաբանում ստանալու համար։ Մենք պաշտոնապես խնդրել ենք պարզաբանել՝ դա արդյո՞ք այդպես է և ,եթե հաստատվի, ապա ինչի՞ հետ է դա կապված։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Այդ տեղեկությունը հաստատվելու դեպքում դժվար կլինի դա որակել որպես բարեկամական քայլ՝ համարժեք մեր հարաբերությունների դաշնակցային բնույթին։ Պաշտոնական պատասխան ստանալուց հետո ռուսական կողմը կկողմնորոշվի հերթական անելիքների և արձագանքի մասով»,-ասել է Զախարովան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր