Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

29 հոկ 2022 12:43

2 տարբերակ կա, թե ինչ կասի իմ մասին Փաշինյանը Սոչիում

ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը  Aif-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի իշխանությունների կողմից իր մուտքը Հայաստան արգելելու որոշմանը։

Նա կարծիք է հայտնել, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում սպասվող հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կամ փորձելու է հիմնավորել իր վերաբերյալ որոշումը, կամ էլ համաներում է իրականացնելու։

«Ես չեմ բացառում, որ երկուշաբթի օրը, երբ Սոչիում կայանա եռակողմ հանդիպում, Նիկոլ Փաշինյանը կապացուցի, որ իր համար հիմքեր են եղել մուտքն արգելելու։ Բայց միաժամանակ չեմ բացառում, որ դրանից հետո՝ որոշ ժամանակ անց ինչ-որ համաներման տեսքով Հայաստանի իշխանությունները կձևացնեն, թե սա թյուրիմացություն էր։ Նրանք հենց սկզբից դրել են նման սցենար, քանի որ իմ մուտքի անցանկալի լինելու մասին հայտարարությունը ստորագրել է նման լիազորություն չունեցող մարդ»,-ասել է Զատուլինը։

ՌԴ պետդումայի պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստան իր մուտքի արգելքի որոշման ներքո ստորագրել է Հայաստանի ԱԺ արտաքին կապերի վարչության պետը, ինչը որակել է աննախադեպ։

«Մեր ԱԳՆ-ում բոլորը ուշադրություն են դարձնում հայտարարության ոչ պատշաճ ձևի վրա։ Հայաստանի ԱԳՆ-ից բացատրություն է պահանջվել, այնտեղից ասում են՝ մուտքի արգելքը ԱԳՆ-ի որոշումը չի եղել։ Միևնույն ժամանակ, այս արգելքը ստանալու հաջորդ օրը և ՌԴ ԱԳՆ-ի կողմից նոտաներ հղելուց հետո Նիկոլ Փաշինյանը, առանց Մարգարիտայի ու իմ անուննեը տալու, պաշտպանեց խորհրդարանի որոշումը։ Պատճառները նշել են վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում։ Այժմ իշխանությունները տատանվում են, քանի որ սա վրդովմունքի ալիք է բարձրացրել ոչ միայն Ռուսաստանում, այլև հենց Հայաստանում»,-ասել է ռուս գործիչը։

Անդրադառնալով Հայաստան իր մուտքն արգելելու իրական պատճառների մասին հարցին՝ Զատուլինն ասել է, որ ինքն անհարմար անձ է բոլոր այն մարդկանց համար, որոնք սատարում են Փաշինյանին, «որը իմ կարծիքով, զիջում է  Հայաստանի ազգային շահերն ու փորձում Հայաստանը պոկել Ռուսաստանից»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր