ԵՄ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին կքննարկեն Վրաստանի հարցը          Դեկտեմբերի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի կառավարության ռազմավարական գերակայությունն է    

03 հոկ 2016 11:26

Թուրքիան ակնհայտ հավակնություններ ունի Աջարիայի հանդեպ

Արտյուշ Գրիգորյանը իր ֆեսբուքյան էջում գրում է.
Վրաստանում պառլամենտական ընտրությունների շեմին թուրք-վրացական հարաբերություններում լարվածություն է նկատվում։ Վրացի պաշտոնյաները և տարբեր հասարակական գործիչներ սկսել են խոսել Թուրքիայից եկող վտանգների մասին։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան ակնհայտ հավակնություններ ունի Աջարիայի հանդեպ: Թուրքական ընկերությունների, մեդրեսեների ( մահմեդական դպրոց), մզկիթների և այլ հաստատությունների աճը, որոնց մի մասը հովանավորվում է թուրքական <Գորշ գայլեր> խմբավորման կողմից, հասել են աննախադեպ չափերի։ Թե ինչու՞ հենց նախընտրական շեմին՝ սա այլ վերլուծության հարց է, այնուամենայնիվ ուրախալի է, որ պաշտոնական Թբիլիսին գոնե հիմա սկսել է խոսել այս մասին։ Կարսի պայմանագրի ժամկետը, որը վերակնքվում է յուրաքանչյուր 25 տարին մեկ, լրանում է 2021 թվականին և հերթական վերակնքման ժամանակ չի բացառվում, որ Թուրքիան այլ պահանջներ առաջ քաշի, օրինակ առաջարկի, որ Աջարիայում անցկացվի հանրաքվե Թուրքիային միանալու համար։ Վրացական կողմը վերջապես գիտակցել է, որ Թուրքիայի կողմից Աջարիայում և Վրաստանի այլ տարածքներում, այդ թվում և Ջավախքում կատարվող 100 միլիոնավոր դոլարների ներդրումները, փաստորեն, կոնկրետ նպատակ ունեն։ Այս խնդիրը պետք է անհանգստացնի նաև Հայաստանին և հայերիս։ Թե ինչքանո՞վ են լուրջ այս անհանգստությունները և ի՞նչ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն՝ պարզ կդառնա Վրաստանի պառլամենտական ընտրություններից հետո, երբ կձևավորվի իշխանություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր