Ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Փետրվարի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ, հարցնեք՝ այս կոստյումը որտեղից, ի՞նչ եմ պատասխանելու    

29 հոկ 2022 16:32

Պեսկովն անդրադարձել է խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի առաջարկին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահների մանդատը 10-20 տարով երկարաձգելու առաջարկը։


Խոսելով Սոչիում ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովում ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման մասին փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին՝ Կրեմլի ներկայացուցիչն առաջարկել է սպասել հենց հանդիպմանը։


«Պետք է սպասել բուն հանդիպմանը»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Երկուշաբթի Սոչիում տեղի կունենա ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովը, որի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր