18 կարևոր խորհուրդներ, որ պետք է ձեզ հետ տանեք դեպի նոր տարի          Ինչ կպատմի չինական հորոսկոպը կենդանակերպի նշանների մասին       Սպասվում են տեղումներ ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով    

31 հոկ 2022 16:55

Ուկրաինական զորքերին հաջողվել է հետ մղել ռուսական բանակի «կատաղի հարձակումը» Ուկրաինայի Դոնեցկի շրջանի արևելքում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զորքերին հաջողվել է հետ մղել ռուսական բանակի «կատաղի հարձակումը» Ուկրաինայի Դոնեցկի շրջանի արևելքում։ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի արևմտյան Չոպ քաղաքի պաշտպաններն են մասնակցել մարտերին, սակայն չի նշել, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել բախումը։

«Այսօր նրանք կասեցրին թշնամու կատաղի հարձակումը», – ասել է Զելենսկին Ուկրաինայի ժողովրդին ուղղված իր երեկոյան ելույթում։ Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է ռազմագերիների փոխանակման մասին։ VOA-ն նշում է, որ Դոնեցկի մարզում ամենակատաղի մարտերն ընթանում են Բախմուտ ու Ավդեեվկա քաղաքների շուրջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր